UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին խորհուրդ է տվել ճիշտ ժամանակին լքել սպորտը։

« Շատ դժվար է թողնել այն, ինչով ամբողջ կյանքում զբաղվել ես: Բայց ուզած-չուզած գալիս է այն պահը, երբ սպորտը պետք է լինի առանց քեզ։
Եթե ​​ժամանակին չհեռանաք, ապա սպորտը կհեռացնի ձեզ այստեղից: Կրիշտիանուն իր այժմյան տարիքի հետ այլևս չի ունենա այն արձագանքը, ինչը կունենա երիտասարդ տաքարյուն խաղացողը․ մոտիվացիա, ֆուտբոլի քաղց և մեծ ցանկություն։ Անպայման կհայտնվեն նրանք, որոնք կգան քեզ փոխարինելու։ Կարծում եմ Ռոնալդուն ժամանակին կարձագանքի այս ամենին»,- ասել է ռուս մարզիկը։

Ռոնալդուն թուրինյան ակումբի շարքերն է համալրել 2018 թվականին։

Facebook Comments