«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գնահատել է թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի խաղը՝ Բունդեսլիգայում «Վերդերի» դեմ կայացած հանդիպման ժամանակ (6:1)։

« Այսօր նա ցույց տվեց իր դինամիկ խաղը։ Կոուտինյոն պարզապես հիասքանչ էր։ Մեզ հարկավոր է հենց նրա պես խաղընկեր։ Ուրախ եմ, որ ցույց տվեց, թե որքան լավ խաղացող է, և թե որքան մեծ ներուժ ունի։

Այս խաղում կարևորը երեք միավոր վաստակելը և մրցաշարային աղյուսակում վեր բարձրանալն էր։ Սա այն ամենն է, ինչը մենք միշտ ենք ցանկանում»,- Լևանդովսկու խոսքերն է փոխանցում մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը։

Նշենք, որ «Վերդերի» դեմ խաղում Կոուտինյոն դարձել է հեթ-տրիկի հեղինակ։

Facebook Comments