«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի հեռանկարները չեմպիոնական մրցավազքում:

«Չեմ մտածում, թե ինչպես կարելի է հասնել
«Լիվերպուլին»։ Նախ պետք է հասնել
«Լեսթերին»։ Եթե դա հաջողվի, հնարավոր կլինի փորձել մոտենալ «Լիվերպուլին»։ Վերջին տարիներին մենք աչքի էինք ընկնում արդյունքների կայունությամբ և տանը, և արտագնա խաղերում, բայց այս մրցաշրջանում մենք վաստակել ենք ավելի քիչ միավոր։ Բայց ես շատ մտահոգված կլինեի, եթե մեզ մոտ բացակայում լիներ խաղի պատկերը», – Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Goal»-ը։

Facebook Comments