Կարլո Անչելոտին համաձայնվել է գլխավորել «Էվերտոնը»: Իտալացի մասնագետը համաձայնություն է եկել անձնական պայմանագրի շուրջ: Այս մասին հայտնում է «Sky Sports News»-ը։
60-ամյա մարզիչը մարզել է մի շարք հեղինակավոր ակումբներ, ինչպիսիք են` «Միլանը», «Չելսիին», «Ռեալը» և այլն: Համարվում է աշխարհի լավագույն մարզիչներից մեկը: Անչելոտիի վերջին ակումբը «Նապոլին» էր:
Նշենք, որ Անգլիայի առաջնությունում
«Էվերտոնն» ընդամենը 18 միավոր է վաստակել 17 տուրից հետո և 16-րդ տեղում է:

Facebook Comments