Դեկտեմբերի 27-ին մեկնարկում է PRO EVOLUTION SOCCER (PES2020) համակարգչային խաղի Հայաստանի առաջին պաշտոնական առաջնությունը: Առաջնությունը կազմակերպում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան KONAMI ընկերության և UEFA-ի կողմից տրված բացառիկ իրավունքով: Առաջնություն անցկացվելու է դեկտեմբերի 28-ին և 29-ին՝ Cyberstars  գեյմ-զոնում (Իսահակյան 18, Աբովյան 11/55):

Առաջնության հաղթողներից ձևավորվելու է PES համակարգչային խաղի Հայաստանի հավաքականի կազմը (4 մասնակից), ովքեր հնարավորություն են ստանալու  մասնակցել UEFA-ի և KONAMI-ի կողմից կազմակերպվող UEFA eEURO2020 մրցաշարին: UEFA eEURO2020 մրցաշարի եզրափակիչ փուլը անցկացվելու է 2020 թվականի հուլիսի 9-ին և 10-ին՝ Լոնդոնում՝ Եվրոպայի 2020 թվականի առաջնության կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերի միջև ընկած ժամանակահատվածում: Հայաստանի կիբերֆուտբոլի հավաքականի առաջին 3 մասնակիցները կլինեն այս մրցաշարում մրցանակային եռյակում տեղ գտած մասնակիցները, իսկ 4-րդ մասնակիցը կլինի 1/8 եզրափակիչ հասած մասնակիցների միջև կազմակերպած մինի մրցաշարի հաղթողը:

Մասնակիցները  կպարգևատրվեն նաև  մրցաշարի գլխավոր գործընկեր UCOM ընկերության կողմից սահմանված այլ արժեքավոր նվերներով:

1-ին հորիզոնական –  Play Station 4 PRO խաղային համակարգիչ
2-րդ հորիզոնական –  JBL ականջակալ
3-րդ հորիզոնական – Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկ
Մրցանակային են նաև 4-8 հորիզոնականները:

Առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել  անձնական տվյալները ներքոհիշյալ հղումով: Մասնակիցների առավելագույն քանակը 128 է:
https://docs.google.com/forms/d/1MNo1ouIJo8Vw7Qy3dXNJiyZVW8DYcZVc5dNfFrbcQK8/edit?ts=5dea5b16

Մասնակցել կարող են միայն 16 տարեկանը լրացած անձինք:
Առաջնության մուտքն ԱՆՎՃԱՐ Է:

Առաջնության կանոններին, պայմաններին և ժամանակացույցին ծանոթանալու համար, կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/2DOfbqx

Facebook Comments