Թուրինի «Յուվենտուսի» լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը կարող է երկարաձգել պայմանագիրը Թուրինի «Յուվենտուսի» հետ:
«Calciomercato»-ի տեղեկություններով` Բուֆֆոնը չի մտածում կարիերան ավարտելու մասին և պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել «ծեր սինյորայի» ղեկավարության հետ:
Բուֆֆոնը ուզում է երկարաձգել պայմանագիրը «Յուվենտուսի» հետ մինչև 2021թ. ամառը:
Հիշեցնենք, որ Բուֆֆոնը 2018-ին էր հեռացել «Յուվենտուսից»: Փորձառու դարպասապահը մեկ մրցաշրջան անցկացրել էր «ՊՍԺ»-ում, որից հետո որոշել էր վերադառնալ թուրինյան ակումբ:
Նշենք, որ հունվարին Բուֆֆոնը կդառնա 42 տարեկան:

Facebook Comments