Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մտադիր է աշխատանքի տեղավորվել մեկ այլ անգլիական ակումբում: Խոսքը «Մանչեսթեր Սիթիի» մասին է:
Ինչպես հաղորդում է «The Sun»-ը, 47-ամյա արգենտինացի մասնագետը մտադիր է սպասել մրցաշրջանի ավարտին և հույս ունի գլխավորել «մանչեսթերյան» ակումբը Պեպ Գվարդիոլայի հեռանալու դեպքում:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ 48-ամյա իսպանացի մարզչին ցանկանում են հրավիրել ֆրանսիական
«ՊՍԺ»: Հաղորդվում էր նաև, որ մասնագետի ծառայություններով հետաքրքրվում է կատալոնական «Բարսելոնան»:
Պոչետինոն ներկայումս անգործ է 2019-ի նոյեմբերից «Տոտենհեմից» հեռանալուց հետո:

Facebook Comments