Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն ապաքինվել է վնասվածքից և սկսել է թիմի մարզումներն ընդհանուր խմբում, հաղորդում է «AS»-ը:
«Ռեալի» մարզման ժամանակ կոլումբացի կիսապաշտպանը թիմակիցների հետ պատրաստվել է «Աթլետիկի» հետ հանդիպմանը:
Խամեսը նոյեմբերի կեսերից բուժզվում էր ծնկի վնասվածքից, սակայն այժմ պատրաստ է վերադառնալ խաղադաշտ։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը 9 հանդիպում է անցկացրել «Արքայական» ակումբի մարզաշապիկով` աչքի ընկնելով մեկ գոլով և մեկ գոլային փոխանցումով:

Facebook Comments