«Ինտերը» և «Նապոլին» քննարկում են ֆուտբոլիստներ փոխանակելու հնարավորության մասին, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:

Նրա տեղեկությունների համաձայն` «Նապոլի» կարող է տեղափոխվել Մատեո Պոլիտանոն, իսկ «Ինտեր» Ֆերնարդո Լյորենտեն մինչև մրցաշրջանի ավարտը։
Անտոնիո Կոնտեն և Ջենարո Գատուզոն իրենց համաձայնությունն են տվել իրադարձությունների նման շրջադարձին:
Ընթացիկ մրցաշրջանում Պոլիտանոն Ա Սերիայում անցկացրել է 10 հանդիպում (0 արդյունավետ գործողությամբ), իսկ Լյորենտեն 13 խաղում դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Facebook Comments