Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի ապահովման բաժինը, Հայաստանի և Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ղազախստանի և Հայաստանի ազգային հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպում: Թիմերը կմրցեն 2020 թ. մարտի 30-ին՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքում:

Մինչ այս թիմերը հանդիպել են 7 անգամ: Ղազախներին միայն մեկ անգամ է հաջողվել հաղթել Հայաստանի հավաքականին, 2 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները տարել են 4 հաղթանակ:

Facebook Comments