«Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը հերքել է «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուի նկատմամբ շոտլանդական թիմի հետաքրքրությանը վերաբերող խոսակցությունները։

«Անձնական կապ չեմ ունեցել խաղացողի հետ։ Այպես ասած, ես այս մասին ոչինչ չգիտեմ։ Եթե որևէ մեկը տեղյակ է, ապա տվեք ինձ նրա հեռախոսամարը։ Առաջին անգամ եմ լսում, որ հետաքրքրված եմ նրանով։ Բայց Ժիրուն հրաշալի խաղացող է»,- ասել է Ջերարդը։

Ավելի վաղ, ֆրանսիական պարբերականները հաղորդում էին, որ Ջերարդը արդեն անձնական համաձայնության է հասել ֆրասիացի ռմբարկուի հետ։

Facebook Comments