Իտալական «Միլանը» կատարեց իր առաջին տրանսֆերը: Զլատան Իբրահիմովիչը վերադարձավ «Միլան»
Շվեդ ֆուտբոլիստի հետ պայմանագիր են կնքել մինչև մրցաշրջանի ավարտը՝ 3,5 մլն եվրոյով և բոնուսներ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Պայմանագիրը նաև նախատեսում է մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։


Զլատանը «Միլան» կժամանի հունվարի 2-ին բուժզննում անցնելու համար, որից հետո կմիանա նոր թիմակիցներին:

«Gazzetta dello Sport»-ը ենթադրում է, որ արդեն հունվարի 6-ին «Սամպդորիայի» դեմ 18-րդ տուրի խաղում Իբրահիմովիչը կարող է հայտնվել «Միլանի» հայտացուցակում և ամենայն հավանականությամբ խաղադաշտ դուրս կգա հունվարի 15-ին «Սպալի» դեմ գավաթային խաղում:

Նշենք, որ Իբրահիմովիչն ազատ գործակալի կարգավիճակով է տեղափոխվել «Միլան»`
«Լոս Անջելես Գելաքսիի» հետ պայմանագրի ավարտից հետո:

Facebook Comments