ԱՊԼ-ում մեկնարկել է Boxing Day խաղաշրջանը: 19-րդ տուրի վերջին խաղում ֆանտաստիկ ֆուտբոլի ականատես եղանք: «Վուլվզը» տանը հյուրընկալեց «Մանչեսթեր Սիթիին» և մեգաքամբեկ արարեց:

Հանդիպումը անցավ բավականին լարված սցենարով: Արդեն 12-րդ րոպեյին Էդերսոնը հեռացվեց խաղադաշտից` ուղիղ կարմիր քարտ ստանալով: Րոպեներ անց Ստերլինգը հաշիվը բացեց, այնուհետև կրկնապատկեց հաշիվը դարձնելով 0-2: Թվում էր թե «Մանչեսթեր Սիթին» հեշտ հաղթանակ կտանի, բայց «Վուլվզը» այլ սցենար էր պատրաստել: Իսկական սխրագործություն կատարեցին, կատարվեց անհավանականը: 55-իդ րոպեին Ադամա Տրաորեն թրջեց հաշիվը` իր թիմին հոգեբանական առավելություն տալով, այնուհետև խաղավարտից մի քանի րոպե անց Ռաուլ Խիմենեսը հաշիվը հավասարեցրեց դարձնելով` 2-2: Իսկ վերջում յուղոտ վերջակետը դրեց` Մետտ Դոհերտը:

Տղաները հավատացին իրենց ուժերին և արեցին անհնարինը: Այս հաղթանակը կմնա պատմության մեջ, որպես ֆուտբոլի լավագույն քամբեկներից մեկը, տղաները մեծ հրաշք գործեցին ահեղ «Մանչեսթեր Սիթիին» հաղթելով:

Facebook Comments