Իտալական «Ինտերը» մտադիր է ձեռք բերել
«Պարմայի» պաշտպան Մատեո Դարմիանին: Ինչպես հաղորդում է լրագրող Նիկոլա Սկիրան, իտալական ակումբը մտադիր է ամռանը վաճառել Դարմիանին:

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը: Ըստ աղբյուրի` Դարմիանին ցանկանում է անձամբ իր թիմում տեսնել «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:

Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 14 հանդիպման և կատարել է մեկ գոլային փոխանցում:

Facebook Comments