Boxing Day-ի շրջանակներում միմյանց դեմ էին մրցում՝ «Բարնլին» եւ «Մանչեսթեր Յունայթեդը»։Հանդիպումը ավարտվեց 0-2 հաշվով,իսկ կարմիր սատանաների նախկին լեգենդար ֆուտբոլիստ Պոլ Սքոուլզը խոսել է թիմի հարձակման մասին։

«Այսօր թիմը բավականին լավ հանդես եկավ։Նրանք 2 գոլ խփեցին եւ ուրախացրին ակումբի երկրպագուներին։Կարող եմ վստահ ասել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը շատ եվրոպական թիմերի հարձակումից հզոր։ Թիմում ամեն մեկը պետք է իմանա իր գործը եւ այդպես խաղը կստացվի։»,-Սքուլզի խոսքերը մեջբերում է՝ «Goal-ը»։

Հիշեցնենք,որ գոլերի հեղինակներ դարձան՝ Անտոնի Մարսիալը եւ Մարկուս Ռեշֆորդը։

Facebook Comments