Այսօր կկայանա ԱՊԼ 20-րդ տուրի վերջին հանդիպումները: Լոնդոնում թեժ է լինելու: Լոնդոնը կբաժանվի երկու մասի կարմիրների և կապույտների միջև: Միմյամց հետ կմրցեն երկու հակադիր ճամբարի ներկայացուցիչները: «Արսենալը» սեփական հարկի տակ կընդունի «Չելսիին»: Ասել է թե Լոնդոնյան հերթական դերբին:

Այս դերբին տարբերվելու է բոլորից իր յուրահատկությամբ: Երկու թիմերի մարզիչներն ակումբի լեգենդներն են, երիտասարդ, բայց խոստումնալից ապագա ունեցող երկու մարզիչներ: Անչափ հետաքրքիր դերբի է մեզ սպասվում:

Թեև երկու թիմերը անկայուն են, բայց դերբին լռիվ այլ խաղ է, այստեղ կարող է լինել ամեն ինչ, անկանխատեսելի ելքերով և էմոցիաների բախումով հանդիպում է լինելու: Ինտրիգները շատ են, բայց հարցը մեկն է` Լոնդոնը կարմի՞ր է, թե՞ կապույտ, դա կիմանանք այսօր:

Վերջին Լոնդոնյան դերբիների արդյունքները`
«Չելսի»-«Արսենալ» 4-1
«Արսենալ»-«Չելսի» 2-0
«Չելսի»-«Արսենալ» 3-2
«Արսենալ»-«Չելսի» 2-1
«Չելսի»-«Արսենալ» 0-0
Նշենք, որ «Արսենալը» մրցաշարային աղյուսակում` 12-րդ հորիզոնականում է, իսկ
«Չելսին»` 4-րդ:

Facebook Comments