«Բորուսիա Դորտմունդի» նորեկ` Էրլինգ Հոլանդը «մեղուների» հետ պայմանագիր կնքելուց հետո կիսվել է տպավորություններով:
«Բորուսիայի» հետ բանակցություններն ընթացել են շատ ինտենսիվ կերպով: Ես շատ եմ շփվել Հանս-Յոահիմ Վացկեի, Միխայել Ցորկի և թիմի գլխավոր մարզիչ Լյուսյեն Ֆավրի հետ:


Ամենասկզբից երազում էի դառնալ «Բորուսիա Դորտմունդի» ֆուտբոլիստ, որպեսզի զգայի մարզադաշտի այդ անհավանական մթնոլորտը: Ես արդեն ցանկանում եմ այնտեղ հայտնվել», — Հոլանդի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Էրլինգ Հոլանդը «Զալցբուրգից»
էր տեղափոխվել «Բորուսիա»։ Տրանսֆերը կազմեց 22մլն եվրո: Պայմանագիրը Հոլանդի հետ կնքեցին մինչև 2024թ-ը:

Facebook Comments