Իտալական «Ռոմայում» հաստատել են ակումբի վաղաժամկետ վաճառքի հավանականությունը:

Հռոմեացիները բանակցություններ են վարում The Friedkin Group ընկերության հետ: Գործարքը գնահատվում է 780 մլն եվրո:

«Ռոմայի» հայտարարության մեջ նշվում է, որ ակումբի փաստաբանները արդեն իսկ զբաղվում են հնարավոր գործարքի կետերի ստուգմամբ, սակայն այս պահին դեռևս «վերջնական համաձայնագիր» չի կնքվել:

Հռոմեական թիմի ներկայիս սեփականատերը հանդիսանում է Ջեյմս Պալոտան:

«Ռոման» այս պահի դրությամբ զբաղեցնում է Իտալիայի առաջնության չորրորդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 35 միավոր:

Facebook Comments