«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան 20-րդ տուրի շրջանակներում առավելության հասնելով «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ (2:0) Պրեմիեր Լիգայում տոնեց իր 100-րդ հաղթանակը:

Այսպիսով, իսպանացի մասնագետը կարողացավ գերազանցել «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ռեկորդը: Այս ցուցանիշին հասնելու համար Գվարդիոլայից պահանջվեց ընդամենը 134 հանդիպում, իսկ պորտուգալացուն այդ հաջողությանը հասնելու համար անհրաժեշտ էր 142-ը:

«Քաղաքայինները» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում դեռևս զբաղեցնում են երրորդ հորիզոնականը՝ 14 միավոր զիջելով առաջատար «Լիվերպուլին»:

Facebook Comments