Ֆեդե Վալվերդեն դարձավ «Ռեալի» հայտնությունն այս մրցաշրջանում։
Ուրուգվայցին այնքան տպավորեց բոլորին, որ այժ դժվար է պատկերացնել Զիդանի թիմն առանց նրա։

Դորիս Վալվերդեն՝ ֆուտբոլիստի համեստ մայրը «Marca»-ի հետ զրուցել է որդու մասին։

– Ավելի շատ հպարտանում եք Ձեր որդիով որպես ֆուտբոլի՞ստ, թե՞ որպես մարդ։

– Անկասկած՝ որպես մարդ։ Ֆեդեն խոնարհ է։ Նա լավ ընկեր է և բոլորը սիրում են նրան։ Ես կարծում եմ նա լավ որդի, եղբայր, զարմիկ, քեռի, ընկեր է․․․ նա մեծ սիրտ ունի

– Ի՞նչ կարող եք հիշել նրա երիտասարդ տարիներից՝ «Պենյարոլից»։

– Ես հիշում եմ, որ նա երկար զրույցներ էր ունենում Դիեգո Ֆորլանի հետ։ Ես նրան շատ սիրեցի (Ֆորլանին – խմբ․)։ Հիշում եմ, այն ժամանակ ես ամեն օր Ֆեդեին մեքենայով տանում էի պարապմունքի՝ նա դեռ վարորդական իրավունք չուներ։ Ես ծանոթացա Ֆորլանի հետ և անգամ մորթյա հողաթափեր գործեցի Մարտինի համար (Ֆորլանի որդին է – խմբ․)։

– Պատմեք մեզ այն պատմությունտ, որ Ֆեդեն երազում էր «Ռեալում» խաղալու մասին։ Դա ճի՞շտ է։

– Իհարկե։ Նա չորս տարեկան էր։ Մի օր առավոտյան նա արթնացավ և հայտարարեց մեզ․ «Մամ, Պապ՝ ես երազ եմ տեսել, որ մարզադաշոտւմ եմ և բոլորը գոռում են ինձ։ Բոլոր սպիտակ հագուստով էին և խոսում էին այլ լեզվով»։

Բայց դրանով ամեն ինչ չավարտվեց։ Երբ ֆեդեն արդեն 10 թե 11 տարեկան էր՝ կրկին երազ տեսավ, որից հետո ասաց․ «Մամ, թիմը որին ես տեսել եմ երազում՝ «Ռեալ» Մադրիդն է։ Նրանք «Գալիսիացի» են»։ Ուրուգվայում մենք «Գալիսիացի» ենք անվանում բոլոր իսպանացիներին։

– Դուք տաժանակիր աշխատել եք և շատ բան եք վերապրել։ Ի՞նչ է Ձեզ սովորեցրել Ֆեդեն։

– Մենք սովորել ենք նրանից, որ միշտ պետք է աշխատենք՝ որպեսզի հասնենք մեր նպտակներին և իրականացնենք մեր երազանքները։

– Ի՞նչ ուտեստ էր Ֆեդեն սիրում մանույ ժամանակ։ Դուք դեռ պատրաստու՞մ եք այն։

– Միլանեզա (հացաթխած միս) կարտոֆիլային պյուրեով։ Ես երբեմն պատրաստում եմ այն Մադրիդում։

Facebook Comments