«Վիսել Կոբեի» կիսապաշտպան
Անդրես Ինյեստան հայտարարել է, որ կցանկանար մարզչական կարիերա սկսել այն բանից հետո, երբ որոշի խաղակոշիկները մեխին կախել:

«Ես ուզում եմ վերադառնալ «Բարսա» իմ կյանքի ինչ-որ պահի, բայց դա զուտ տեսականորեն է։ Հիմա ես դեռ ինձ ֆուտբոլիստ եմ զգում:

Ես երկու տարի պայմանագիր ունեմ, և ես չգիտեմ կբավականացնի արդյոք ուժերս շարունակելու համար: Կարիերաս ավարտելուց հետո կցանկանայի մարզիչ դառնալ», – Ինյեստայի խոսքը մեջբերում է «Marca»-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացի ֆուտբոլիստն առաջարկ է ստացել մեկնել ԱՄՆ, սակայն ֆուտբոլիստը նախընտրել է մնալ Ճապոնիայում։

Facebook Comments