Հոլանդական «Այաքսը» ամռանը վաճառեց իր թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Մաթիաս Դե Լիխտին, գնորդ ակումբն էր՝ Թուրինի «Յուվենթուսը»։

Մինչ այժմ Դե Լիխտը չի կարողանում գտնել իր տեղը մեկնարկային կազմում, քանի որ նրան այդ հարցում խանգարում է Դեմիրալը։ Հարկ է նշել նաեւ, որ Փետրվար ամսին վնասվաքծից լիովին ապաքինվելու է՝ Ջորջիո Կյելինին, ով կգա եւ կստանձնի իր տեղը ու ըստ այդմ և՜ Դե Լիխտը, և՜ Դեմիրալը կմնան պահեստային նստարանին։

Այս ամենը շատ լավ հասկանում են «Այաքսի» ղեկավարները և ցանկանում են վարձակալել Դե Լիխտին։ 20-ամյա ֆուտբոլիստի համար տարեկան առաջարկվում է՝ 8 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Դե Լիխտին «Յուվենթուսը» գնել է՝ 70 մլն եվրոյի դիմաց։

Facebook Comments