Իտալական մամուլը հայտնում է, որ Մասսիմիլիանո Ալեգրին կարող է վերադառնալ Իտալական «Միլան»:

Ինչպես հայտնի է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը` Բերնար Առնոն ցանկանում է գնել «Միլանը» և ամռանը հեղափոխություն անցկացնել իտալական ակումբում` թիմ հրավիրելով Ալեգրիին և մի շարք թոփ ֆուտբոլիստների:

Նշենք, որ Ալեգրին «Միլանը» գլխավորել էր 2010-2014թվականներին, որտեղ նվաճել էր սկուդետտոն և սուպերգավաթը: Ալեգրիի վերջին աշխատավայրը «Յուվենտուսն» էր:

Facebook Comments