Լոնդոնի «Տոտտեհեմի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնի վիրահատությունը անցել է բարեհաջող։ Այս մասին նա գրել է իր թվիթթերյան էջում։

Հարի Քեյնը վնասվածք էր ստացել այս տարվա լոնդոնցիների առաջին խաղում, որտեղ պարտվել էին «Սաութհեմփթոնին» (1-0):
Այս վնասվածքի պատճառով անգլիացին բաց կթողնի մոտ 3 ամիս։ Քեյնը հույս ունի խաղադաշտ վերադառնալ ապրիլին, և արդեն սկսի պատրաստվել ԵՎՐՈ 2020-ին, որը Անգլիայի հավաքականի համար կմեկնարկի հունիսի 14-ին Խորվաթիայի դեմ խաղով։