«Ատլետիկո Մադրիդի» կիսապաշտպան Սաուլը կիսվել է «Ռեալ Մադրիդի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում կայանալիք խաղի տպավորություններով։

«Կխաբեմ, եթե ասեմ, որ հավերժական մրցակցի հետ հանդիպումն այնքան էլ կարևոր չէ։ Հատկապես, եթե խոսքը գնում է տիտղոսի մասին։

«Բարսելոնայի» դեմ հաղթանակը (3-2) մեզ ուժ տվեց։ Շատ կարևոր է, թե մենք ինչ հաշվով հաղթեցինք։ Չնայած նրան, որ առաջին խաղակեսում մենք ոչինչ չկարողացանք անել, այնուամենայնիվ մենք մնացինք միասնական և բնավորություն ցույց տվեցինք։

«Ռեալ Մադրիդը» շատ արդյունավետ հարձակման գիծ ունի։ Խաղի արդյունքը կախված է նրանից, թե ով ավելի լավ կգործի խաղադաշտի կենտրոնում։»-նշել է իսպանացին:

Facebook Comments