«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեզը ենթարկվել է ծնկի վիրահատության: Այս մասին հաղորդում է «Mundo Deportivo»-ն։

Աղբյուրի փոխանցմամբ ֆուտբոլիստը բաց կթողնի մոտ 4 ամիս։ Նախորդ մրցաշրջանի ավարտին Սուարեզը արդեն ենթարկվել էր վիրահատության, սակայն վիրահատական միջամտությունն անցել է ապարդյուն։
Այսպիսով, ուրուգվայցին խաղադաշտ կվերադառնա մայիսից ոչ շուտ։

Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա հարձակվողը մասնակցել է առաջնության 17 հանդիպումների (15-ը մեկնարկային կազմում) և դարձել 11 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։ Սուարեզի պայմանագիրը կատալոնյան ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը։


Facebook Comments