Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչ «Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Ֆեդե Վալվերդեն, ով հանդիպման 115-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով հեռավվել էր խաղադաշտից Ալվարո Մորատայի նկատմամբ վերջին հույսի խախտման համար․ հետխաղյա ասուլիսի ժամանակ ասել է, որ ներողություն է խնդրել Ալվարո Մորատայից․

«Ես ներողություն եմ խնդրել Մորատայից։ Այն ինչ ես արեցի լավ բան չէր, բայց դա միակ բանն էր, որ ես կարող էի անել այդ իրավիճակում։ Ես ուրախ եմ գավաթի համար, բայց այդ փոքրիկ բիծը զգում եմ», – ասել էլ Ֆեդե Վալվերդեն։

Facebook Comments