Կիրակի օրը «Ման․ Սիթին» արտագնա խաղում ջախջախեց «Ասթոն Վիլլային» (1-6):

Այդ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ «քաղաքայինների» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն։ Բայց դա շարքային հեթ-տրիկ չէր։ Խաղից հետո Ագուերոն իր անունը գրեց ԱՊԼ-ի պատմության մեջ։
Ագուերոն արդեն ԱՊԼ-ի պատմության մեջ ամենաշատ գոլ խփած արտասահմանցի ռմբարկուն է։ Նա 255 խաղում դարձել է 177 գոլի հեղինակ։ Ռեկորդը պատկանում էր Թիերի Անրիին, ով 258 խաղում դարձել էր 175 գոլի հեղինակ։
Հատկանշական է նաև այն փաստը, որ Ագուերոն ԱՊԼ-ի միակ ռմբարկուն է, ով իր բոլոր գոլերը խփել է մեկ ակումբի կազմում։

Ագուերոն երեկ այսքանով չի բավարարվել՝ վերջին հեթ-տրիկից հետո արգենտինացին դարձավ ԱՊԼ-ի պատմության ամենաշատ հեթ-տրիկներ գրանցած ֆուտբոլիստը (12), շրջացելով Ալան Շիրերին (11):
Ինչպես նաև ԱՊԼ-ի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում բարձրացավ 5-րդ հորիզոնական։ Այստեղ առաջատարն Ալան Շիրերն է, ով 444 խաղում դարձել է 260 գոլի հեղինակ։

Facebook Comments