«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն երեկվա «Յուվենթուսի» դեմ (1-2) խաղի ժամանակ ստացել է խաչաձև կապանքների վնասվածք և երկար ժամանակ խաղադաշտ դուրս չի գա։ Իտալացին բաց կթողնի նաև ԵՎՐՈ 2020-ը։

Վաղը իտալացին կենթարկվի վիրահատության, իսկ ապաքինումը կտևի ոչ պակաս քան 6 ամիս։

Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա կենտրոնական կիսապաշտպանը Ա-Սերիայի 18 հանդիպումներում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments