Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը կարող է ընդգրկվել Գերմանիայի հավաքականի կազմում և մասնակցել Տոկիոյում կայանալիք Օլիմպիադա 2020-ում։ Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը։

Աղբյուրի փոխանցմամբ, Գերմանիայի Մ-21 տարեկանների ազգային հավաքականի մարզիչ Շտեֆան Կունցը կարող է 30-ամյա գերմանացուն հրավիրել հավաքական։ Ըստ մրցաշարի կանոնների, 1992 թվականից սկսած ֆուտբոլի ազգային հավաքականները օլիմպիադայում պետք է մասնակցեն միայն մինչև 23 տարեկան ֆուտբոլիստներով։ Սակայն 1996 թվականից սկսած հավաքական կարելի է հրավիրել առավելագույնը 3 ֆուտբոլիստ, որոնց տարիքը 23-ից բարձր է։

Եթե Մյուլլերը մասնակցի օլիմպիադային(հուլիսի 24-օգոստոսի 9), ապա բաց կթողնի «Բավարիայի» հետ մինչմրցաշրջանային հատվածը, ինչպես նաև Բունդեսլիգայի սկիզբը, որը կմեկնարկի օգոստոսի երկրորդ կեսին։

Facebook Comments