«Բարսելոնայի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ Էռնեստո Վալվերդեն հեռացվել է իր զբաղեցրած պաշտոնից: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Երևանի ժամանակով 00:00-ին պետք է տեղի ունենար մամուլի ասուլիս, որի ընթացքում էլ պետք է հայտարարվել հեռացման մասին, սակայն այն հետաձգվեց կողմերի միջև եղած տարաձայնությունների պատճառով։ Նախատեսված ասուլիսից մոտ երկու ժամ անց եղավ պաշտոնական հայտարարությունը։

«Բարսայի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Կիկե Սետյենը:

Կողմերի միջև կնքվել է երկուսուկես տարվա պայմանագիր:

Facebook Comments