Մերսեդեսի արշավորդ Վալտերի Բոտտասի հաղթանակով Սուզուկայում ավարտվեց Ճապոնիայի գրան պրին: 3-րդը որակավորված ֆիննը շրջանցեց փոուլի «սեփականատեր» Սեբաստիան Ֆետելին, ով եզրագիծը հատեց 2-րդն, ինչպես նաև առաջ անցավ իր թիմակից Լյուիս Հեմիլթոնից, ով 3-րդն է Սուզուկայում:
Արդյունքում, Մերսեդեսը 6-րդ տարին անընդմեջ նվաճեց Կոնստրուկտորների գավաթը՝ հերթական անգամ անհասանելի դառնալով մրցակիցների համար:

Իսկ անձնական հաշվարկում էլ արդեն Հեմիլթոնի հաղթանակին տեսականորեն կարող է խանգարել միայն Վալտերի Բոտտասը: Աշխարհի հնգակի չեմպիոնի ակտիվում այժմ 337 միավոր է, իսկ նրա թիմակցի ակտիվում՝ 274: Նրանց մոտակա հետապնդող Շարլ Լեկլերը միայն 223 միավոր ունի, մինչդեռ մրցաշրջանի ավարտին մնացել է ընդամենը 4 մրցարշավ, ինչը Սկուդերիայի արշավորդին զրկում է անգամ մաթեմատիկական շանսերից:
Այսպիսով, ներմերսեդեսյան չեմպիոնական պայքարը կշարունակվի 2 շաբաթ անց Մեքսիկայում՝ Ռոդրիգես եղբայրների անվան ավտոդրոմում:

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here