Անգլիական «Լիվերպուլը» մտադիր չէ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել թիմի կիսապաշտպան Ջերդան Շաքիրիից։

Համաձայն «Sky Sport Italia»-ի տեղեկությունների՝ մերսիսայդյան ակումբը «Ռոմայից» ստացել է շվեյցարացուն վարձակալման առաջարկ։ Սակայն նշվում է, որ անգլիական գրանդի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը այս պահին չի պատրաստվում հրաժեշտ տալ թիմի հարձակման գծի խաղացողներին։

28-ամյա Շաքիրին Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է վեց հանդիպման և վնասվածքի պատճառով բացակայել երկար ժամանակ։

Facebook Comments