Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը «Ատլետիկո Մադրիդի» դեմ խաղում վնասվածք է ստացել և թիմին չի կարողանա օգնել 2 շաբաթ։

Ինչպես հաղորդում «AS»-ը, մադրիդյան թիմի ավագը ստացել է իր վնասվածքը Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչի 61-րդ րոպեին, սակայն մնացել է խաղադաշտում մինչև խաղի ավարտը։

Ռամոսն այս վնասվածքի պատճառով բաց կթողնի «Ռեալ Մադրիդի» Լա Լիգայում 2 հանդիմներն՝ ընդդեմ «Սեվիլյայի» ու «Վալյադոլիդի»։ Ինչպես նաև բաց կթողնի Իսպանիայի գավաթի 1/16-րդ եզրափակչի հանդիպումը, որտեղ մադրիդցիների մրցակիցն է «Unionistas de Salamanca CF»-ը։

Facebook Comments