«Լեյպցիգի» հարձակվող Թիմո Վերները կարիերան կարող է շարունակել Մադրիդի «Ռեալում»։

«Sky Sport Germany»-ի փոխանցմամբ մադրիդյան ակումբը հետաքրքված է 23-ամյա ֆուտբոլիստով և մտադիր է գնել նրա տրանսֆերը ամռանը։

Հաղորդվում է նաև, որ «Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը գոհ չէ թիմի նորեկ Լուկա Յովիչի և Մարիանո Դիասի ծառայություններից և ցանկանում են թարմացնել հարձակման գիծը։

«Sky Sport»-ի տվյալներով Վերների պայմանագրում կա կետ, ըստ որի նրա տրանսֆերային արժեքը կարող է լինել 30-60 մլն եվրո՝ կախված ֆուտբոլիստի գրանցած արդյունքներից։

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Վերներն անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 6 գոլայի փոխանցման հեղինակ։

Facebook Comments