Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը կարիերան իտալական Ա Սերիայում շարունակելու տարբերակ ունի, հաղորդում է «France Football»-ը:

Աղբյուրի համաձայն «Ծեր սինյորան» մտադիր է օգտվել 33-ամյա ֆուտբոլիստի կոնֆլիկտից գերմանական գրանդ ակումբի ղեկավարության հետ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նոյերը դժգոհ է Գելզենկիրխենի «Շալկեի» դարպասապահ Ալեքսանդր Նյուբելի տեղափոխությունից մյունխենյան ակումբ:

Մանուելը մյունխենցիների գույները պաշտպանում է 2011 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա դարպասապահը մասնակցել է Բունդեսլիգայի 17 խաղի, որոնցում բաց է թողել 22 գնդակ: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2021թ-ը:

Facebook Comments