«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին խոսել է իր և «Ռեալ Մադրիդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հակամարտության մասին։

«Դա յուրահատուկ հակամարտություն էր, որը հավերժ կմնա մարդկանց հիշողության մեջ, որովհետև տևեց երկար տարիներ։ Դրանից բացի մենք հակամարտել ենք բավականին պահանջկոտ ակումբներում։

Հավասար հակամարտությունը տևել է երկար տարիներ։ Մենք հաճույք էինք ստանում դրանից և կարծում եմ երկրպագուները ևս՝ անկախ նրանից նրանք «Ռեալի», «Բարսայի» թե այլ ակումբի երկրպագու էին։ Հիմա դա անցյալում է, պետք է շարժվել առաջ։»-նշել է Լեոն «DAZN»-ի հետ հարցազրույցում։

Ռոնալդուն լքել է «Ռեալ Մադրիդը» 2018 թվականին՝ տեղափոխվելով Թուրինի Յուվենթուս։

Facebook Comments