Իտալական «Նապոլին» գնել է «Սելտայի» կիսապաշտպան Ստանիսլաս Լոբոտկայի տրանսֆերը։

Նեապոլցիները գնել են սլովակ ֆուտբոլիստին 20 մլն եվրոյով + 4մլն եվրո հնարավոր բոնուսներով։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է 4 տարվա պայմանագիր, ըստ որի Լոբոտկան կվաստակի տարեկան 1,8 մլն եվրո։

Լոբոտկան իսպանական ակումբում հանդես էր գալիս 2017 թվականից, իսկ Սլովակիայի Ազգային հավաքականի կազմում անցկացրել է 19 հանդիպում։

Facebook Comments