Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է «ՊՍԺ»-ի եզրային պաշտպան Տոմա Մենյեյի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է «Bild»-ը։

28-ամյա բելգիացու պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է այս ամռանը, բայց «ՊՍԺ»-ն պատրաստ է վաճառել նրան ձմռանը։ Տրանսֆերային արժեքի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում։

Մենյեն տեղափոխվել էր «ՊՍԺ» 2016 թվականին բելգիական «Բրյուգգեից» 6մլն եվրոյի դիմաց։
Ընթացիկ մրցաշրջանում խաղացողն անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments