Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն բաց է թողել թիմի այսօրվա մարզումը, հայտնում է ակումբի կայքը:

Պորտուգալացին ցավեր է զգացել, նրա մասնակցությունը
«Պարմայի» դեմ Ա Սերիայի 20-րդ տուրի խաղին հարցականի տակ է։

Այս մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն խփել է 16 գոլ և կատարել 3գոլային փոխանցում:

«Յուվենտուսը» «Պարմայի» հետ կմրցի հունվարի 19-ին։

Facebook Comments