«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը կարծում է, որ իր ակումբն իրավունք չունի «Լիվերպուլի »նման 30 տարի շարունակ չհաղթել առաջնությունում

Այս պահին «Լիվերպուլը» վստահորեն գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը և 1990 թվականից ի վեր առաջին անգամ Անգլիայի չեմպիոն դառնալու մեծ շանսեր ունի:

«Պրեմիեր լիգայում չհաղթե՞լ 30 տարի։ Մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի համոզվենք, որ դա տեղի չի ունենա։ Թող «Լիվերպուլի» օրինակը դաս լինի մեզ համար։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ ևս 24 տարի անցկացնել առանց Պրեմիեր լիգայի տիտղոսի։ Ես հավատում եմ մեր ակումբին, մենք կհասնենք չեմպիոնության», – ասել է Սուլշերը մամուլի ասուլիսի ժամանակ ։
«Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»
կհանդիպեն իրար հետ հունվարի 19-ին:

Facebook Comments