Ճապոնական «Վիսսել Կոբեի» հարձակվող Լուկաշ Պոդոլսկին որոշել է լքել ակումբը։

Այս մասին հաղորդում է ճապոնական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը որոշել են չերկարաձգել պայմանագիրը։ Պոդոլսկին տեղափոխվել էր «Կոբե» 2017 թվականին՝ 61 խաղում դառնալով 17 գոլի հեղինակ։

Գերմանացին այս տարի Ինիեստայի ու Վիլյայի հետ միասին նվաճել է Ճապոնիայի գավաթը։

Facebook Comments