Երեկ «Բորուսիա Դորտմունդի» նորեկ Էրլինգ Հոլանդը նշեց իր տպավորիչ նորամուտը թիմում՝ դառնալով հեթ տրիկի հեղինակ 23 րոպեում։ Բայց դա ֆուտբոլի ԹՈՓ-5 լիգաների պատմության մեջ միակ ամենատպավորիչ նորամուտը չէ։
Ձեզ ենք ներկայացնում ԹՈՓ-5 լիգաների 7 ամենաէպիկ նորամուտները։

1․Պիեռ Էմերիկ-Օբամեյանգ, 2013 թվական
Հեթ-տրիկ «Բորուսիա Դորտմունդի» կազմում «Աուգսբուրգի» դեմ խաղում (4-0)։



«Աուգսբուրգը» «յուրահատուկ» ակումբ է «Բորուսիայի» համար։ Դորտմունդցիների կազմում իր առաջին հեթ-տրիկը հենց այս ակումբի դեմ ձևակերպեց Պակո Ալկսերը, իսկ նույն հաջողությամբ 2013 թվականին աչքի էր ընկել Օբամեյանգը։


2․Ռոմարիո, 1993 թվական
Հեթ-տրիկ «Բարսելոնայի» կազմում ընդդեմ «Ռեալ Սոսյեդադի» (3-0)



Լեգենդար Ռոմարիոն «ՊՍՎ»-ից «Բարսելոնա» տեղափոխվելով, կատալոնական ակումբի կազմում իր առաջին խաղով կարողացավ հեթ-տրիկ ձևակերպել։ Նա այդ խաղում միակն էր, ով դարձավ գոլի հեղինակ։

Այդ մրցաշրջանում բրազիլացին Լա Լիգայում 30 խաղում դարձավ 33 գոլի հեղինակ։

3․ Ֆաբրիցիո Ռավանելլի, 1996 թվական
Հեթ-տրիկ «Միդլսբրոյի» կազմում ընդդեմ «Լիվերպուլի» (3-3)



Ռավանելլին Պրեմիեր Լիգայի պատմության միակ ֆուտբոլիստն է, ում հաջողվել է առաջնության նորամուտի խաղում դառնալ հեթ-տրիկի հեղինակ։ Ընդ որում դա նրան հաջողվել է անել ոչ այնքան հզոր «Միդլսբրոյի» կազմում, որը խաղում է շատ ուժեղ «Լիվերպուլի» հետ։

Դրանից հետո, իտալացին խփեց ևս 13 գոլ, սակայն դա չփրկեց ակումբին Լիգայից դուրս մնալուց։ Դրանից հետո Ռավանելլին թիմից հեռացավ՝ միանալով ֆրանսիական «Մարսելին»։

4.Պեդրու Պաուլետա, 2000 թվական
Հեթ-տրիկ «Բորդոյի» կազմում ընդդեմ Նանտի (5-0)



Առաջին հերթին, Պաուլետան հայտնի է իր փառահեղ ելույթներով, երբ խաղում էր «ՊՍԺ»-ում։ Սակայն Ֆրանսիայում նա իր ֆանտաստիկ ելույթը սկսել է «Բորդոյի» կազմում, երբ իր նորամուտի խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ:
Այդ մրցաշրջանում Պաուլետան դարձավ առաջնության երկրորդ ռմբարկուն։ Հատկանշական է այն փաստը, որ հենց «Բորդոյին» պարտված «Նանտը» այդ տարի դարձավ չեմպիոն։

5․ Զլատան Իբրահիմովիչ, 2012 թվական
Դուբլ «ՊՍԺ»-ի կազմում ընդդեմ «Լորյանի» (2-2)



Դե իհարկե՝ ինչպե՞ս էիք պատկերացնում այս շարքն առանց Զլատանի։
Իբրան շատ գոլեր է խփել Ֆրանսիայում, բայց իր նորամուտը իսկապես հերոսական է ստացվել։ 64-րդ րոպեի դրությամբ Կարլո Անչելոտիի «ՊՍԺ»-ն պարտվում էր «Լորյանին» 0-2 հաշվով, բայց շվեդ աստղի դուբլը օգնեց թիմին փրկվել պարտությունից։
Արդյունքում Իբրան այդ մրցաշրջանում դարձավ 30 գոլի հեղինակ, իսկ փարիզյան ակումբը հեշտությամբ դաձավ չեմպիոն։

6․ Մարկուս Ռեշֆորդ, 2016 թվական
Դուբլ «Ման․ Յունայթեդի» կազմում ընդդեմ «Արսենալի» (3-2)



Իրադարձություն, որը դեռևս թարմ է հիշողության մեջ։ Մի շարք վնասվածքները չթողեցին այլ ելք Լուի Վան Գալին, քան վստահել երիտասարդ Մարկուս Ռեշֆորդին։ Նորամուտից 32 րոպե անց այս մասին խոսում էր ողջ Եվրոպան՝ փոխարինման դուրս գալով անգլիացին դարձել էր դուբլի հեղինակ։

Այդ խաղից հետո վստահությունը էլ ավելի աճեց Ռեֆշորդի նկատմամբ և հիմա անգլիացին համարվում է «մանկունիացիների» առաջատարներից մեկը։ Նա արդեն անցկացրել է 201 հանդիպում՝ դառնալով 64 գոլի և 31 գոլային փոխանցման հեղինակ։

7․Արյեն Ռոբբեն, 2009 թվական
Դուբլ «Բավարիայի» կազմում ընդդեմ «Վոլֆսբուրգի» (3-0)


Հոլանդացու փառահեղ կարիերան մյունխենյան ակումբի կազմում սկսվեց այդ ժամանակ առաջնության գործող չեմպիոն «Վոլֆսբուրգի» դեմ խաղում դուբլով։ Ռոբբենը փոխարինման դուրս գալով ընդմիջմանը ձևակերպեց իր առաջին դուբլը նորամուտի խաղում (68′,80′)

Այդ մրցաշրջանում հոլանդացին խփեց ևս 14 գնդակ դարձավ 7 գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Բավարիան»՝ Լուի Վան Գալի գլխավորությամբ վերադարձրեց երկրի չեմպիոնի տիտղոսը։

Facebook Comments