Գերմանական ֆուտբոլի լեգենդ Լուկաշ Պոդոլսկին կարիերան կշարունակի Թուրքիայում։

Ինչպես հաղորդում է «Goal.com»-ը Պոդոլսկին արդեն գտնվում է Թուրքիայում և տեղի ակումբներից «Անթալյասպորի» հետ շուտով կկնքի կես տարվա պայմանագիր։
Պոդոլսկու վերջին ակումբը «Վիսսել Կոբեն» էր, որտեղ անցկացնելով 60 հանդիպում, դարձել է 17 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Պոդոլսկին խաղացել է Թուրքիայի «Գալաթասարայ» ակումբում 2015-17 թվականներին։

Facebook Comments