Ֆուտբոլը լի է անկանխատեսելիությամբ, նոր բացահայտումներով, և հեքիաթներով, որոնք կյանքի են կոչում այն ֆուտբոլիստներն, ովքեր հավատում են իրենց ուժերին, ովքեր թիմը վեր են դասում անձնական շահերից, ովքեր մարտնչող և չհանձնվող ֆուտբոլիստի տեսակներից են:
Այսօր կխոսենք այս մրցաշրջանի իսկական բացահայտում դարձած թիմերի մասին:

«Լեսթեր Սիթի»-Այս թիմի մասին կարելի է խոսել անվերջ և անդադար: Այս թիմը իսկական հանելուկ է բոլորի համար: Մարտնչող թիմ, ով իր առջև դրած նպատակին հասնում է հզոր կամքի ուժի հաշվին: Այս թիմը հեղինակություններ չի ճանաչում, բոլորին սառնասրտորեն իր ճանապարհից վերացնում է: Առաջ Կլաուդիո Ռանիերին, իսկ հիմա ֆուտբոլային հանճար` Բրենդան Ռոջերսը գրում է «Լեսթերյան» նոր հեքիաթը:
Այս թիմը ուղղակի ֆանտաստիկ է: Գլուխկոտրուկ է ցանկացած թիմի համար: Այս թիմը գրեթե թերություններ չունի, բոլոր դիրքերում ֆանտաստիկ ֆուտբոլիստներ են հանդես գալիս, այս թիմը հրաշքներ է գործում: Առաջնությունում 3-րդ հորիզոնականում են: Ամեն ինչ գնում է նրան, որ այս թիմին նորից կտեսնենք Չեմպիոնների Լիգայում: Անհաջող ելույթներից հետո Բրենդան Ռոջերսը մի թիմ ստեղծեց, ով սառնադրտորեն գնդակահարում է մրցակիցներին:
Թիմի միակ թերությունը կազմի խորություն չունենալն է: Վերջին խաղերում կորցրել եմ կարծես թիմի ղեկը: Բրենդան Ռոջերսը պետք է գնա լուրջ քայլերի, եթե ուզում է թիմը քառյակում մնա:
«Շեֆֆիլդ Յունսայթեդ»-Այս թիմի ելույթները իսկապես անակնկալ էին: Անգլիական ֆուտբոլի սիրահարները քաջատեղյակ են նրանց ուղղիից և հիմա ինչ անում են դա հրաշքի է նման:
Նախ անցած տարի Չեմպիոնշիփում փոխչեմպիոն դառնալով Կրիս Ուայլդերի տղաները իրավունք ստացան հանդես գալու ԱՊԼ-ում: Սա իհարկե մեծ իրադարձություն էր
«Շեֆֆիլդի» համար: Թիմը ԱՊԼ-ում նույնպես կաթվածի հասցրեց բոլորին: «Չելսիի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Տոտենհեմի» հետ ոչ ոք խաղացին և «Արսենալին» հաղթեցին: Այսպիսի հաջողությունները իսկապես անակնկալ էին ԱՊԼ նորեկի համար: Շատ ամուր և համառ թիմ են ստեղծել, որոնք երբեք չեն հանձնվում: Նրանք կերտում են նոր պատմությում և արդյունքում պայքարում եմ Եվրոպա Լիգայի ուղղեգրի համար: Ուղղակի ֆենոմենալ տարի «Շեֆֆիլդի» համար:
«Կալյարի»-Այս տարվա բացահայտումներից մյուսը` «Կալյարին» է: Ռոլանդո Մարանի թիմը, ով նախորդ մրցաշրջաններում աղյուսակի միջնամասում էր այս տարի մեծ թափ է հավաքել և պայքարում է Եվրոպայի Լիգայում հայտնվելու համար, մինչդեռ նրանց համար 10-նյակը երազանք էր թվում: «Կալյարին» ձեռք բերելով Ջովանի Սիմիոնեյին, Ռոբին Օլսենին, Ռադջա Նայնգոլանին, Մարկո Ռոգին և Լուկա Պելեգրինիին ամուր կորիզ է դարձել: Ամրացնելով կազմը նրանք ուղղակի հրաշքներ են գործում: Հաղթում եմ «Ատալանտայի», «Նապոլիի» պես թմերին, ոչ ոքի «Ռոմայի» հետ սա արդեն լուրջ քայլեր են հաջողություն գրանցելու համար: Ճիշտ է հիմա բարդ շրջան է թիմի մոտ, բայց կարծում եմ այս թիմը մինչև վերջ կպայքարի ավելի բարձր և մրցանակային տեղերի համար:
«Բորուսիա Մյունխենգլադբախ»- Համեստ թիմի համբավ ունեցող «Բորուսիան» իր մրցելույթներով զարմացրեց շատերին: Թիմը հարձակվողական և գրագետ ֆուտբոլ է թելադրում: Մարկո Ռուսը ուժեղ թիմ է ստեղծել, ով այս տարի հավակնում է դառնալ չեմպիոն: Պահ եղավ, որ առաջատարն էին այնուհետև թուլացրեցին դիրքերը: Շատ հասուն ֆուտբոլ են ցուցադրում:
Ընդհանրապես «Բորուսիան» վերջին տարիներին չէր կարողանում նույնիսկ քառյակում ամրապնդվեր, բայց Մարկո Ռուսը անում է անհնարինը: Նրանք արդեն մեկ անգամ հաղթել են «Բավարիային» ցույց տալով իրենց ողջ ուժը: Անակնկալներ մատուցող թիմ է «Բորուսիան» և դեռ իր խոսքը կասի:

Հենց այս օրինակներով է, որ մեր ֆուտբոլը դառնում է ավելի գեղեցիկ, դիտարժան և էմոցիոնալ:

Պարտվող է նա, ով գեթ մեկ անգամ չի փորձում: Հեշտ է հանձնվել, և ի ցույց դնել անզորությունդ: Բայց մեկ անգամ պետք է քո դեմ ելնես, ապացուցես աշխարհին, թե ով ես դու:

Հաղթում է նա, ով մարտնչում է, ով կռվում է իր նպատակների համար, չի խնայում ոչինչ: Հաղթող չեն ծնվում, հաղթող դառնում են: Այսօր երազանքդ վաղը կարող է դառնալ իրականություն, քո համառության, քո նպատակաալացության և աշխատասիրության շնորհիվ…Այսօր երազանք, վաղը` իրականություն…

Facebook Comments