Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է «Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության 24-րդ տուրի առաջիկա հանդիպման մասին:

«Մեզ համար շատ կարևոր է հաղթանակի հասնել «Չելսիի» դեմ խաղում, որպեսզի պայքարենք թոփ-4-ում տեղի համար։ Նրանց հետ նախորդ հանդիպումը, որը տեղի ունեցավ մեր դաշտում, նույնպես մեծ նշանակություն ուներ: Այդ ժամանակ մենք շատ մոտ էինք հաջողությանը:
«Չելսիի» հետ նախորդ հանդիպմանը Ինձ դուր եկավ, թե ինչպես էինք խաղում մեկնարկային կես ժամում։ Թիմը ագրեսիա ցուցաբերեց և ճնշում գործադրեց մրցակցի վրա», -իսպանացու խոսքը մեջբերում է «The Telegraph»-ը:

«Չելսիի» և «Արսենալի» միջև հանդիպումը տեղի կունենա այսօր ուշ գիշեր` 00:15-ին «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտում:

Facebook Comments