Ուղիղ մեկ տարի առաջ ինչ ֆրանսիական «Նանտի» արգենտինացի հարձակվող էմիլիանո Սալան մահացավ ողբերգական ավիավթարից։

Նշենք, որ արգենտինացին ինքնաթիռով թռչում էր Անգլիա, որպեսզի պայմանագիր կնքեր «Քարդիֆ Սիթիի» հետ։ Ինքնաթիռը, ցավոք, տեղ չհասավ և փրկարարները մի քանի օր որոնումներից հետո գտան ֆուտբոլիստի դին։

Ավելի ուշ արգենտինական ակումբ «Սան Մարտին Պրոգրեսսոն», որտեղ սկսել էր իր կարիերան արգենտինացին վերանվանեց իր մարզադաշտը՝ ի պատիվ Սալայի։

Ֆրանսիական «Նանտը» Ֆրանսիայի առաջնության մոտակա հանդիպումը կանցկացնի Սալային նվիրված հատուկ մարզաշապիկով։

Facebook Comments