«Լիվեպուլի» խաղացողներ Ալիսոն Բեկերը և Մուհամեդ Սալահը ամբողջությամբ ապաքինվել են վնասվածքից, հայտնում է The Times-ը։

Պարբերականի հաղորդմամբ՝ և դարպասապահը, և հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպմանը պատրաստ կլինեն ընդգրկվել թիմի մեկնարկային կազմում։

Նշենք, որ Ալիսոնը վնասվածք էր ստացել օգոստոս ամսին, իսկ եգիպտացին՝ միջազգային դադարից առաջ։

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվեպուլ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 20-ին։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here