«Վուլվերհեմպտոնի առաջատար` Ադամա Տրաորեն դեմ չէ վերադառնալ «Բարսելոնա», սակայն պատրաստ է նաև քննարկել «Ռեալի» առաջարկը:

Տրաորեն «Վուլվերհեմպտոնում» երկրորդ մրցաշրջանն անցկացնում է բարձր մակարդակով, և լուրեր կան, որ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել ավելի բարձրակարգ ակումբ:

«Վերադա՞րձ «Բարսելոնա», ես ոչ մի վիրավորանք չունեմ: Ես 10 տարի անցկացրել եմ ակումբում, և լավ հիշողություններ ունեմ։ Բայց եթե ինձ զանգեր «Ռեալը», ես կգնայի այնտեղ», – ասել է Տրաորեն:

Ադամա Տրաորեն «Բարսելոնայի» սան է։ Նա 4 հանդիպում է անցկացրել առաջին թիմի կազմում և նույնիսկ գոլ խփել Իսպանիայի Գավաթի խաղում։

Facebook Comments