Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը հունվարին չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:

«The Sun»-ը հայտնում է, որ ակումբների միջև բանակցությունները ձախողվել են։ «Սպորտինգը» Ֆերնանդեշի համար պահանջում էր 80 միլիոն եվրո, մինչդեռ
«Մանչեսթեր Յունայթեդը» առաջարկում էր 60 միլիոն՝ 50 միլիոն միանգամից, իսկ ևս 10-ը որպես բոնուսներ:

Լիսաբոնի ակումբը զիջումների չի գնացել, իսկ «Մանչեսթեր Յունայթեդում» 80 միլիոնը չափազանցված են համարում ֆուտբոլիստի համար։

2019/20 մրցաշրջանի 27 հանդիպումներում Բրունո Ֆերնանդեշը դարձել է 15 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ:

Facebook Comments